Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կինոն` չգիտեմ ինչ է, էս ֆիլմը` չգիտեմ ինչ է, բայց այս մարդը հանճար է»

«Կինոն` չգիտեմ ինչ է, էս ֆիլմը` չգիտեմ ինչ է, բայց այս մարդը հանճար է»
09.01.2015 | 10:48

Անվանիները` Փարաջանովի մասին

Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է:
Ժան-Լյուք ԳՈԴԱՐ

«Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց:
Ֆեդերիկո ՖԵԼԼԻՆԻ


Կինոն` չգիտեմ ինչ է, էս ֆիլմը` չգիտեմ ինչ է, բայց այս մարդը հանճար է: Պինդ բռնեք այս մարդու երկու ձեռքերն ու պահեք Հայաստանում:
Մարտիրոս ՍԱՐՅԱՆ

Մենք` նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ, կինոն չէինք ընդունում որպես արվեստ, բայց Փարաջանովի հետ հանդիպումը ինձ ապշեցրեց. տեսա, որ կինոն արվեստ է:
Յուրի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փարաջանովին լուսանկարելը դժվար չէր, դժվար էր որսալ պահն այնպես, որ նա չստեղծեր իր թատրոնը: Այսինքն, նրա վավերագրական դիմանկարը ստանալը շատ դժվար էր (որոշ լուսանկարներում ինձ դա հաջողվել է): Բավական էր, որ Փարաջանովը տեսներ տեսախցիկը, միանգամից ստեղծում էր իր աշխարհը: Նա ռեժիսոր էր ոչ միայն կինոյում, այլև կյանքում:
Յուրի ՀԱՐՄԱՇ

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ